Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատար լինելու հարցին

Նախատեսվող բարեփոխումներով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են երկրի ժողովրդական իրավակարգի հենասյուները․ Նիկոլ Փաշինյան

img

Այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում անցկացվող Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեց հարց, թե  ինչու են մինչ այժմ երկրի երկու կարևոր մարմինների՝ Ազգային անվտանգության ծառայության  և Ոստիկանության ղեկավարները պաշտոնակատար, և ինչ է մտածում վարչապետը նրանց նշանակման մասին։

Ի պատասխան հարցի՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել է համապատասխան պաշտոնի՝ պարտականությունները ժամանակավոր կատարող, անձամբ  երկուսին էլ ուղեկցել է ոչ թե տեղակալի, այլ տնօրենի աշխատասենյակ և ասել, որ աշխատեն այդտեղ։

«Ես իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք առաջիկա օրենքով սահմանված վեց ամսվա աշխատանքի ընթացքում պետք է կայացնեք ձեր բաժին որոշումը»,- ասել է վարչապետը և արձանագրել, որ այս երկու մարմինների միջև կա լիարժեք փոխադարձ վստահություն, ինչը, իհարկե, չի բացառում, որ, այս համակարգերում կարող են լինել պաշտոնյաներ, որոնք ամենատարբեր երևույթների մեջ ներգրավված կլինեն:

Վարչապետն ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումներով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են երկրի ժողովրդական իրավակարգի հենասյուները:

Թեգեր: ԱԱԾ, Ոստիկանություն, Նիկոլ Փաշինյան