Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Արցախի միացումը մայր հայրենիքին մեր վերջնանպատակն է. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ

img

Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը.

«Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.

1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:

2. Արցախի Հանրապետության  ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:

3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:

4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:

5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»:

Ավելացնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ԱՀ նախագահի թեկնածուներին ներկայացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի կոչին արձագանքել են ԱՀ նախագահի երեք թեկնածուներ՝ Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը:

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Աշոտ Ղուլյան