Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հրայր Թովմասյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Փաշինյանին իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց հրապարակելու համար

img

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին։

Հրայր Թովմասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն վերագրվածը որակել է շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ:

«Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։

Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում»,- նշվում է հայտարարության մեջ։

ՍԴ նախագահը պահանջում է, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, որը ինքը 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել է «իր ծառայությունները»:

Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Փաշինյանին իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց հրապարակելու համար։

Դա չանելու դեպքում նա իր փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ:

 

Թեգեր: Հրայր Թովմասյան, Սահմանադրական Դատարան, Նիկոլ Փաշինյան