Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ

img

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ երեկ որակավորման դասընթացից դուրս մնացած սպաների բողոքի ակցիային։

Հովհաննիսյանը նշել է, որ բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որևիցե դրսևորում բացառելու նպատակով։

«Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից և նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից»,- նշել է ՊՆ մամուլի խոսնակը՝ միաժամանակ ընդգծելով, որ նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Թեգեր: Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ ԶՈՒ Սպաներ