Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սա Հրայր Թովմասյանի գրիչն է․ վարչապետը հրապարակել է Հրայր Թովմասյանին խոստացած փաստը

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գրիչն իր մոտ մնացել է որպես «հավատարմության առհավատչյա»

img

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հրայր Թովմասյանի՝ իրեն նվիրած գրչի լուսանկարը։

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:

Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում։

Փաշինյանը նշել է, որ վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում․ Թովմասյանն իր կողքն էր նստած։

«Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՍԴ նախագահն ընդգծել է, որ Իջևանի փեսա է:

Նիկոլ Փաշինյանը գրել է, ոչ նշում պետք է աներ, գրիչս չէր գտնում․

«Չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում»։

Վարչապետն ընդգծել է, որ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»:

«Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար: Ինչևէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի: Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ մերժել է մի քանի անգամ, որովհետև հասկանում էր՝ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:

«Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաև, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):

Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում: Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։

 

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Հրայր Թովմասյան