Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իրաքյան շիաների առաջնորդը կոչ է արել բողոքի ակցիա իրականացնել երկրում ԱՄՆ ներկայության դեմ․ ԶԼՄ

«Աս-Սադրա» շարժումը հանդես է եկել Իրաքում ամերիկյան դեսպանատան դեմ բողոքի ակցիա անցկացնելու կոչով

img

«Աս-Սադրա» շարժումը qաղաքական շարժումը, որը ղեկավարում է իրաքյան շիաների առաջնորդներից Մուքթադա սա Սադրը, կոչ է արել լայնածավալ բողոքի ակցիա անցկացնել Իրաքում ամերիկյան դեսպանության դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով As Sumaria հեռուստաալիքին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքի գործողությունների կենտրոններ պետք է դառնան այն վայրերը, որտեղ անցկացվելու են կիրակնօրյա երեկոյան աղոթքները։

Ուրբաթ Բաղդադում և այլ քաղաքներում տեղի է ունեցել «միլիոնների երթ»՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման պահանջով։ Աս-Սադրը իրաքցիներին ուղղված ուղերձում պահանջել է փակել Իրաքի օդային տարածքն ամերիկյան ռազմական նպատակների համար և արգելել ամերիկյան զորքերին օգտագործել իրաքյան ռազմակայանները:

ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ ուղղված ցույցերն ընդհանուր առմամբ խաղաղ բնույթ են կրել, ոչ մի խոշոր միջադեպ չի գրանցվել: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, Բաղդադի կենտրոնում ցույցերի ընթացքում զոհվել է վեց մարդ, ավելի քան 50-ը տուժել են:

Թեգեր: Մուքթադա սա Սադր, Իրաք, ԱՄՆ