Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաներին․ Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ

img

ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանը խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է համարում Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։

Արման Թաթոյանը նշել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում է հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։

«Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաներին ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։ Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքին, անձնական ու ընտանեկան կյանքին»,- նշել է Արման Թաթոյանը։

Նշենք, որ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջի  «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»:

Թեգեր: Հրայր Թովմասյան, ՀՀ ՄԻՊ