Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Մոսկվան ձգտում է Հարավային Կովկասի երկրների հետ աշխարհաքաղաքական համագործակցության ընդլայնման

Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ երկրների համաձայնեցված արտաքին քաղաքականության և ռազմական անվտանգության համակարգումը

img

Մոսկվայում կայացել է Անկախ պետությունների համագործակցության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։

Կողմերը քննարկել են իրենց երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների նիստի նախապատրաստումը, որը կկայանա այս տարվա հուլիսին։ Հիշյալ նիստն, անխոս, առաջացնում է մեծ հետաքրքրություն։

Հայտնի է, որ ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ը ստեղծվել են Ռուսաստանի անմիջական և ակտիվ մասնակցությամբ, ինչը բնական է։ Ամբողջ հետխորհրդային շրջանում Մոսկվան նշյալ տարածաշրջանային բլոկների միջոցով պաշտպանում է իր ռազմաքաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը հետխորհրդային տարածքում և նրա շուրջ։ Այդ շահերը պայմանավորված են, մասնավորապես, անդամ-երկրների համար ընդհանուր աշխարհագրական մոտիկությամբ, տնտեսական կապերով և անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներով։

Ընդ որում, զուգահեռաբար մասնակցելով այդ բոլոր կառույցների գործունեությանը՝  Ռուսաստանը փորձում է ապահովել  իր  քաղաքական, ռազմական և տնտեսական շահերի իրականացումը ամբողջ եվրասիական տարածքում։ 

Այս համատեքստում ռազմավարական դրությունը Ռուսաստանի արևմտյան, հարավային և արևելյան սահմաններին  առաջին հայացքից լիովին տարբեր է։ Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է սերտացնել իր դաշնակիցների և գործընկերների՝ միմյանցից տաբերվող  շահերը և ստեղծել միասնական օրակարգ՝ կայունության և անվտանգության հարցերով։

Եվ այս իմաստով ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ՀԱՊԿ-ի երկրների Պաշտպանության նախարարների առաջիկա նիստում կարող են բարձրացվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ անվտանգության հարցերով ռազմական համագործակցության ընդլայնումը, ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի վաճառքի, կիբերհանցավորության և խոշոր մասշտաբի բնական  աղետների դեմ պայքարը։

Առավել  լայն համատեքստում խոսքը գնում է ռազմաքաղաքական համագործակցության և հարևան տարածաշրջաններում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի և ազդեցության ընդլայնման մասին։ Օրինակ՝ Կենտրոնական Ասիան, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ԱՊՀ-ում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից հիմնական աշխարհաքաղաքական տարածաշրջան է։

Ինչպես հայտնի է, այստեղ իրատեսական է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ազդեցության խորացումը, ինչպես նաև իսլամական արմատականության ներթափանցման սպառնալիքը։ Առավել քան ակնհայտ է, որ Մոսկվան վերջնական արդյունքում ակնհայտորեն ձգտում է, որ ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ անդամ-երկրները իրականացնեն առավել համաձայնեցված քաղաքականություն, մասնավորապես, արտաքին քաղաքականության և ռազմական անվտանգության հարցերում։

Թեգեր: ԱՊՀ, ՀԱՊԿ, ՇՀԿ, Ռուսաստան