Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Վստահորեն կարող եմ ասել, որ հաղթեց մեր քաղաքակիրթ, արդար պահանջը․ Հասմիկ Պապյան

Հասմիկ Պապյանն անդրադարձել է Ռուզան Մանթաշյանի՝ Դրեզդենի օպերային պարահանդեսին մասնակցությանը

img

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն անդադարձել է Ռուզան Մանթաշյանի՝ Դրեզդենի օպերային պարահանդեսին մասնակցության իրավուքնի վերականգնմանը։ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր չզլացան շռայլ գնահատականներով արժևորելու իմ «ներդրումը» Դրեզդենի Օպերային Պարահանդեսին նախորդած, մեր հայրենակցուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության առիթով ծագած խնդրահարույց «վեճ»-ի արդար հանգուցալուծման առիթով»,- գրել է Հասմիկ Պապյան ու շնորհավորել Ռուզան Մանթաշյանին հրաշալի ելույթի առիթով և մաղթել կանաչ ճանապարհ՝ հավելելով, որ անձնապես չի ճանաչում Մանթաշյանին:

«Հարգարժան լրագրողներին թախանձագին խնդրում եմ հեռու մնալ «Ադրբեջանցին պարտվեց…» և այլ ընթերցող «մուրացող» տարատեսակ հնչեղ վերնագրերից: Չգիտեմ, թե ով պարտվեց, բայց վստահորեն կարող եմ ասել, որ հաղթեց մեր քաղաքակիրթ, արդար պահանջը և գերմանացիների բացառիկ ունակությունը՝ հասկանալ, ընդունել և սրբագրել սխալները»,- գրել է օպերային երգչուհին։

Երգչուհին անդրադարձել է նաև Դրեզդենի մտավորականների և հատկապես նվագախմբի՝ առանց բացառության բոլոր երաժիշտների մեծ ճնշումների ներքո, Եգիպտոսի նախագահ՝ Abd-al-Fattah as-Sisi-ին պարգևատրելու, պարահանդեսի ղեկավարության նախնական որոշման անհապաղ չեղարկման խոսուն փաստին՝ ընդգծելով․

«Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք…
իմ կարծիքով՝ ԱՅՈ»,-նշել է Հասմիկ Պապյանը։

Թեգեր: Հասմիկ Պապյան, Ռուզան Մանթաշյան