Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իրանը մայիսին ուղեծիր դուրս կբերի «Նահիդ 1» արբանյակը

Արբանյակի ուղեծիրը գտնվելու է Երկրից 250 կմ բարձրության վրա

img

Իրանը պատրաստվում է այս տարվա մայիսին ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը, որի հիմնական նշանակությունը լինելու է երկրի տարածքն անլար կապով ապահովելը։ Այս մասին հայտնում է իրանական Мehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տիեզերական գործակալությունը։

Արբանյակի ուղեծիրը գտնվելու է Երկրից 250 կմ բարձրության վրա։ Ենթադրվում է, որ այն կարձակվի պինդ վառելիքով աշխատող կրող հրթիռի օգնությամբ։ Իրանի տիեզերական գործակալության հայտարարության համաձայն՝ «ինչպես արբանյակի, այնպես էլ կրող հրթիռի նախագծման և արտադրության փուլերը տվյալ պահին ամբողջությամբ ավարտված են»։

Իրանի տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 9-ին պետք է արձակվի «Զաֆար» արբանյակը։ Սա կլինի այն ուղեծիր դուրս բերելու 4-րդ փորձը, նախորդ երեքն անհաջող են անցել։

Թեգեր: Իրան, «Նահիդ 1» Արբանյակ