Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իրանի խորհրդարանական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի փետրվարի 11-ին

Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 16 հազար մարդ

img

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններին թույլատրված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի երեքշաբթի: Այս մասին հայտարարել է ընտրությունների անցկացման շտաբի քարտուղար Իսմայիլ Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 16 հազար մարդ։ Գրանցման ընթացակարգի ավարտից հետո բոլոր թեկնածուներն անցնում են Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի ստուգումը:

Ընտրությունները պետք է անցկացվեն 2020 թվականի փետրվարի 21-ին։

Մեջլիսը միապալատ խորհրդարան է, որն ընտրվում է 4 տարի ժամկետով և գաղտնի քվեարկությամբ և բաղկացած է 290 պատգամավորներից։

 

 

Թեգեր: Իրան, Մեջլիս, Խորհրդարանական Ընտրություններ