Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ադրբեջանի Միլի մեջլիսում մեծամասնություն կստանա Ալիևի կուսակցությունը

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները․ այն կարող է ստանալ մինչև 65 տեղ խորհրդարանում

img

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կստանա ամենամեծ թվով մանդատներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը: Այս մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները՝ արձանագրությունների 87 տոկոսի մշակման արդյունքներով, հայտնում Է ՏԱՍՍ-ը։ 

Արդյունքները ներկայացրել է փետրվարի 10-ի առավոտյան Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Պանախովը։ Նախնական արդյունքների համաձայն՝ «Նոր Ադրբեջանը» կարող է ստանալ մինչև 65 տեղ խորհրդարանում։ 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախագահ Ալիևի կողմից նշանակվել էին անցյալ տարվա վերջին՝ խորհրդարանի ինքնալուծարումից հետո։ Միապալատ խորհրդարանում 125 տեղի համար հավակնում էր 1314 թեկնածու։ Քվեարկության ցուցակներում ներառվել է ավելի քան 5,3 մլն քաղաքացի։ 
Ընտրություններին հավատարմագրվել է 59 միջազգային կազմակերպություն ներկայացնող 883 դիտորդ։ Ամենամեծ դիտորդական առաքելությունը՝ 380 մարդ, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) է ուղարկել։  ԱՊՀ առաքելությունը բաղկացած էր 252 փորձագետներից, ԵԽԽՎ-ն՝ 25-ից։ Տեղական դիտորդների թիվը գերազանցել է 77 հազարը, որոնցից ավելի քան 30 հազարը ներկայացնում են երկրի քաղաքական կուսակցությունները:

Թեգեր: Ադրբեջան, Իլհամ Ալիև