Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սարավան-«Զանգեր» հատվածում և Չայնիի ոլորաններում բուք է

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

img

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին՝ ժամը 09:50-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Կոտայքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» հատվածում և Չայնիի ոլորաններում բուք է:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝  720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա:

Թեգեր: ՀՀ ԱԻՆ, Ավտոճանապարհները