Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հասել 908-ի

Կորոնավիրուսի զոհերի թիվն արդեն գերազանցել է մերսի՝ (MERS-CoV) զոհերի թվին

img

Չինաստանում շարունակում է աճել կորոնավիրուսի զոհերի թիվը․ մեկ օրում այն աճել է ևս 97-ով և հասել 908-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՉԺՀ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրությանը։

Փետրվարի 9-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակը հաստատված է 40 հազար 171 մարդու մոտ, նրանցից 6 հազար 484-ի վիճակը ծանր է, 3 հազար 281 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։

Հաղորդվում է, որ կորոնավիրուսի զոհերի թիվն արդեն գերազանցել է մերսի՝ (MERS-CoV) զոհերի թվին։

Նշվում է նաև, որ Չինաստանում համաճարակի օջախ Հուբեյ նահանգից դուրս վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։

Երկուսուկես տասնյակ երկրներ հայտնել են վարակի շուրջ 190 հաստատված դեպքերի մասին։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն էր հայտարարել հունվարի վերջին։

Թեգեր: Չինաստան, Կորոնավիրուս