Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է

Վահագն Վերմիշյանը մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով․ նա 5 անգամ խոշոր կաշառք է վերցրել

img

Դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը հաստատել են ԱԱԾ լրատվականից:

Վերմիշյանը կալանավորվել է երկու ամսով: Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում՝ առգրավելով վերջինիս համակարգիչները: Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով: Նա ձերբակալվել է փետրվարի 5–ին։

ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ 
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Թեգեր: Վահագն Վերմիշյան