Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելության է գնացել hայ պատգամավորին

Նախագահի այցելության մասին Twitter-ում գրել է Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին

img

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելության է գնացել խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ermenihaber.am-ը։

Մարգար Եսայանը երկարատև բուժման կուրս է անցնում: Նախագահի այցելության մասին Twitter-ում գրել է Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին։

 Նշենք, որ 2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը դարձել էր խորհրդարանի պատգամավոր։

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման երակարատև կուրսի մասին: Նա շնորհակալություն էր հայտնել բոլոր իր ընկերներին, որոնք հետաքրքրվել են իր առողջական վիճակի մասին:

Թեգեր: Մարգար Եսայան, Էրդողան