Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին նախատեսվում է վերակառուցել «Հայաստան» մեծ տաղավար

Նոր հայեցակարգի մասին մենք զրուցել ենք «Հայաստան» տաղավարի ղեկավար Արտեմ Մուսայելյանի հետ

img
img
img
img
img

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության ցուցահանդեսային առևտրի կենտրոնը գործում է 2004թ-ից Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) տարածքում և ներկայացնում ցուցասրահ, ինչպես նաև հանդես գալիս որպես տարբեր միջոցառումների  անցկացման հարթակ, որն այցելուներին ծանթացնում է երկրի պատմության, մշակույթի, տնտեսության հետ։ Միջոցառումներն անցկացվում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

2019թ․ տաղավարի ղեկավարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Մոսկվա քաղաքի մշակութային  ժառանգության դեպարտամենտի հետ համագործակցելով՝ մշակվել  է  «Հայաստան» տաղավարի նոր հայեցակարգ։

«Հայաստան» տաղավարի նոր հայեցակարգի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է տաղավարի ղեկավար Արտեմ Մուսայելյանի հետ։

Артем Мусаелян

Մուսայելյանի խոսքով՝  նոր հայեցակարգի մշակումը և տաղավարը վերաձևավորելու ձգտումը ի հայտ են եկել այն բանից հետո, երբ ԺՏՆՑ-ում սկսվել է մասշտաբային վերակառուցում։ «Հայաստանի Հանրապետությունն առաջինը արձագանքեց իր ազգային տաղավարները վերցնելու կոչին»,-նշում է Մուսայելյանը։

Հայեցակարգը մշակել է մոսկովյան ճարտարագետների խումբը, որը նախագծի ստեղծումից առաջ Մուսայելյանի հետ ճանապարհորդել է Հաաստանում։ «Մենք այցելել ենք եկեղեցիներ, վանքեր, զբոսնել Երևանում, այցելել թանգարաններ, որ ոգեշնչվենք երկրի ոգով և մեր հայեցակարգում լիարժեք ներկայացնենք ժամանակակից Հայաստանը»,- ընդգծում է  Մուսայելյանը։

«ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության և մոսկովյան իշխանությունների հետ համագործակցության գործընթացում քննարկվել են թարմացվող տաղավարի օգնությամբ լուծվող թերությունները և նոր առաջադրանքները»,- պատմում է Մուսայլեյանը և հավելում, որ տաղավարը վերակառուցումից հետո կդառնա յուրօրինակ այցեքարտ Հայաստանի Հանրապետության համար Ռուսաստանի մայաքաղաքում։  

«Վերակառուցման գլխավոր նպատակը «Հայաստան» տաղավարի թարմացումն է, որն արժանապատվորեն կներկայացնի մեր հանրապետությունը»,-նշում է Մուսայելյանը և հավելում․«Առաջին սրահում ներկայացված կլինեն հայկական եկեղեցիների մոդելները, այցելուները կկարողանան ծանոթանալ մեր երկրի պատմությանը։ Երկրորդ սրահում, որտեղ այժմ համտեսի սրահն է, կներկայացվեն հայ նկարիչների, քանդակագործների և երաժիշտների գործերը, որոնք պարբերաբար կփոխվեն»։ Տաղավարի տնօրենի խոսքով՝ այն կդառնա հայկական արտադրողների համար ցուցահանդեսային հարթակ։

Հարկ է նաև նշել, որ ԺՏՆՑ տարածքում է գտնվում  նաև «Հայաստան» առաջին տաղավարը, որը կառուցվել է խորհրդային տարիներին՝ 1939թ․՝  ճարտարապետներ Կարո Հալաբյանի և Սամվել Սաֆարյանի նախագծով։
Այժմ՝ վերակառուցումից հետո, այդ տաղավարը հանդես է գալիս որպես Արևելքի Պետական թանգարանի ցուցահանդեսային հարթակ, որտեղ ներկայացված է «Մշակույթը պահպանելով» մշտական ցուցահանդեսը:

Թեգեր: «Հայաստան» տաղավար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն