Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Առաջիկայում Ադրբեջանը, դժվար թե գնա էսկալացիայի․ Տաթևիկ Հայրապետյան

Ըստ ադրբեջանագետի՝ Ղարաբաղյան հակամարտությունում առաջին իսկ անհաջողությունը կարող է օգտագործվել գործող իշխանության դեմ

img

Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ղարաբաղյան գործոնը պետք է ավելի շատ շահարկվեր, սակայն այն այս անգամ այդքան էլ չշահարկվեց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ 

Ըստ Հայրապետյանի՝ սա խոսում է ընտրությունների նկատմամբ անտարբերության մասին, քանի որ իշխող ուժը վստահ էր, որ հաղթանակ կտանի և խնդիրը, որը միշտ շահարկվում էր ընտրությունների ժամանակ, այս անգամ այդքան էլ չշահարկեց։

«Ադրբեջանում իշխող ուժը, հետաքրքիր է, որ այս անգամ գրեթե քարոզարշավ չանցկացրեց, հրաժարվեց իրեն հատկացված անվճար եթերաժամերից՝ դրանով ցույց տալով, որ կասկած չունի առաջիկա ընտրություններում իր հաղթանակի հետ կապված», - ասաց ադրբեջանագետը։

Հայրապետյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր կլանային պայքարը շատ ավելի ուժեղ է, քան իշխանություն-ընդդիմություն պայքարը, այդ կլանները տիրապետում են ռեսուրսների և այժմ հարևան երկրում ընթանում է կլանային ռեսուրսների վերաբաշխում։

Անդրադառնալով ընտրություններից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծվելիք իրավիճակին՝ Հայրապետյանը նշեց, որ հնարավոր էսկալացիայի Ադրբեջանը չի գնա, քանի որ առաջին իսկ անհաջողությունը կարող է օգտագործվել գործող իշխանության դեմ։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 9-ին, Ադրբեջանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միլի մեջլիսի 125 տեղերի համար պայքարել են 1314 թեկնածու։ Նախնական արդյունքների համաձայն՝ իշխող ՝«Նոր Ադրբեջան»  կուսակցությունը, կարող է ստանալ մինչև 65 տեղ խորհրդարանում։

Թեգեր: Տաթևիկ Հայրապետյան, Ղարաբաղյան հակամարտություն, Ադրբեջան, Խորհրդարանական Ընտրություններ