Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

Ադրբեջանի ընտրություններում իրական մրցակցություն չի եղել․ ԵԱՀԿ

img

Կիրակի օրը կայացած Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում իսկական մրցակցություն չի եղել՝ չնայած մեծ թվով թեկնածուներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ երկուշաբթի հանդես են եկել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

«Չնայած թեկնածուների մեծ քանակին, օրենսդրության սահմանափակումները խոչընդոտել են իրական մրցակցությանը», - ասված Է առաքելության հայտարարության մեջ:

Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են արձանագրել ընտրություններում, ինչը ստիպում է կասկածել դրանց թափանցիկությանը։  Բացի այդ, ըստ նրանց, որոշ դեպքերում ընտրողների վրա ճնշում է գործադրվել։ 

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաև նշում են, որ ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ է եղել դիտորդների համար, սակայն այն չի կարողացել ապահովել ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: 

«Մենք տեսել ենք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը եղել է բաց և թափանցիկ դիտարկման համար։  Սակայն դա չապահովեց անկողմնակալ ազատ ընտրություններ։  Ձայների հաշվարկի ընթացակարգը մեր հիասթափությունն է առաջացրել», - ասված Է առաքելության հայտարարության մեջ:
Դիտորդների խոսքով՝ ձայների հաշվարկի ընթացքում լուրջ խախտումներ են արձանագրվել դեպքերի գրեթե կեսում։ 

«Թեկնածուներին մասնակցության հնարավորություն է տրվել, բայց հաղթանակի հնարավորություն չի տրվել», - եզրափակել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների առաքելության հատուկ համակարգող, ուկրաինացի պատգամավոր Արթուր Գերասիմովը:

Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակվել էին անցյալ տարվա վերջին՝ խորհրդարանի ինքնալուծարումից հետո։  Միապալատ խորհրդարանում 125 տեղի համար հավակնում էր 1314 թեկնածու։ Ընտրություններին հավատարմագրվել է 59 միջազգային կազմակերպություն ներկայացնող 883 դիտորդ։

Ըստ արձանագրությունների՝ երկրի նախագահի գլխավորած  իշխող «Ենի Ազերբայջան»  կուսակցությունը օրենսդիր մարմնում ամենաշատ մանդատներն է ստանում։

Թեգեր: Ադրբեջան, Ընտրություններ