Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Լարսում 1098 տրանսպորտային միջոց է մնացել

Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

img

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը։ 

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1098 տրանսպորտային միջոց՝  950 բեռնատար և 148 մարդատար ավտոմեքենա:

Թեգեր: ՀՀ ԱԻՆ, Ավտոճանապարհները Հայաստանում, Լարս