Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նախարարը հանդիպումներ կունենա վրացի մի շարք պաշտոնյաների հետ

img

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 11-ին, երկօրյա աշխատանքային այցով  կմեկնի Վրաստանի Հանրապետություն։  Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այցի շրջանակներում՝ Պապիկյանը հանդիպումներ կունենա Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի , Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։

Կքննարկվեն փոխադարձ համագործակցությանը, գործակցության նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:

Թեգեր: Սուրեն Պապիկյան, Վրաստան, Աշխատանքային Այց