Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դեռևս պարզ չէ՝ ԲՀԿ-ն կմիանա «այո»-ի, թե «ոչ»-ի ճամբարին

«Այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարին միանալու հարցը կքննարկվի ԲՀԿ խորհրդի նիստում

img

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանրաքվեի գաղափարին կողմ է եղել։ խմբակցությունը պատրաստ է 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկեն, իրավական կողմը պահեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով քվեարկությանը չմասնակցելուն, նշել է, որ սպասում էինք արձագանքի, արձագանք չեղավ, դրա համար էլ չմասնակցեցին։ 

Ճշգրտող հաջորդ հարցին՝ ԲՀԿ-ն «այո»-ի, թե «ոչ»-ի ճամբարում է լինելու, Ծառուկյանը պատասխանեց, որ ամեն ինչ պարզ կլինի քաղխորհրդի նիստից հետո։

«Մենք քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք և կհայտարարենք: Մեզ մոտ միաձայն չէ: Եթե ես հիմա իմ անձնական տեսակետը հայտնեմ, կխանգարեմ մեր քաղխորհրդի անդամներին, պատգամավորներին, համակիրներին»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։

Լրագրողներն այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ նա ընդդիմադիր մյուս գործընկերների հետ համատեղ դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու սահմանադրության փոփոխություններ անցկացնելու հարցը։

Վերջինս պատասխանեց՝ քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, իրենք ձեռնպահ են մնացել նման քայլից։

Թեգեր: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» Խմբակցություն, Գագիկ Ծառուկյան, Սահմանադրական Բարեփոխումներ