Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Այսօր Ալբերտ Ազարյանի՝ «օղակների արքայի» ծննդյան օրն է

«Օղակների արքան» այսօր տոնում է ծննդյան 91 ամյակը

img

Այսօր ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է։ Ալբերտ Ազարյանը դարձավ 91 տարեկան։ 

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Գանձակում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին, հոր մահից հետո, աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։

1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ 

1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 1956 թվականին Ալբերտ Ազարյանը Ավստրալիայում դարձել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն՝ օղակների վրա վարժություններում և թիմային հաշվարկով։

1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում։

1960 թվականին Իտալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն։

1964 թվականին ավարտել է մարզական կարիերան՝ աշխատանքի անցնելով Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում՝ որպես տնօրեն։

Ալբերտ Ազարյանը մասնակցել է աշխարհի 49 պետություններում կայացած մրցաշարերի, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։

Թեգեր: Ալբերտ Ազարյան