Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում աջակցությունը Ռուսաստանի անվերապահ արտաքին քաղաքական գերակայությունների թվում է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ղարաբաղյան թեման մնում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում

img

Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդական դիրքորոշում է ունեցել։ Այս ձգձգված հակամարտության կարգավորման հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը ՌԴ-ի անվերապահ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը։ 

Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը միջնորդական առաքելություն է իրականացնում ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ  և նրանց հետ սերտ կապի մեջ: 

«Սահմանին և շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Երևանի և Բաքվի միջև գործում է կապի գիծ, իրականացվել են լրագրողների փոխադարձ այցելություններ, վերադարձվել են գերության մեջ գտնվող Զավեն Կարապետյանն ու Էլվին Իբրահիմովը, շարունակվում են այլ բանտարկյալների վերաբերյալ աշխատանքները։ Կարծում ենք, որ այս ամենը վկայում է բնակչությանը խաղաղության նախապատրաստմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»,- ասել է Ռուդենկոն։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ այս մասին խոսվել է վերջերս Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։  

«Կողմերը հայտարարում են փոխզիջումային հանգուցալուծումների որոնումը շարունակելու պատրաստակամության մասին։ Մենք աջակցում ենք այդ տրամադրվածությանը և աշխատանքը շարունակելու հիմք կա, ուստի գլխավորը քաղաքական կամք դրսևորելն է»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։

Թեգեր: ՌԴ ԱԳՆ, Հայաստան, Ադրբեջան, Արցախյան հիմնախնդիր, Անդրեյ Ռուդենկո