Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Նիժնի Նովգորոդի մարզում կբացվի Հայաստանի պատվավոր հյուպատոսություն

Ռուսական կողմը համաձայնեցրել է Աղասի Ալեքյանի նշանակումը պատվավոր հյուպատոսի պաշտոնում

img

Նիժնի Նովգորոդի մարզում առաջիկայում նախատեսվում է բացել Հայաստանի պատվավոր հյուպատոսություն։  Պատվավոր հյուպատոսի թեկնածությունն արդեն համաձայնեցվել է ռուսական կողմի հետ, երկուշաբթի լրագրողներին հայտնել Է Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջիկայում մեզ մոտ կսկսի աշխատել Հայաստանի պատվավոր հյուպատոսը։ Հայկական կողմը պաշտոնապես ներկայացրել է Նիժնի Նովգորոդում հայկական համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի թեկնածությունը», - նշել է Մալովը։ 
«Մենք սպասում ենք, թե երբ հայկական կողմը որոշում կկայացնի հյուպատոսության գործունեության մեկնարկի մասին», - հավելել է Մալովը:

Թեգեր: Հայաստանի պատվավոր հյուպատոսություն, Ռուսաստան