Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ԱՄՆ-ն ցավակցել է Իդլիբում սպանված թուրք զինվորների կապակցությամբ

Իդլիբում իրականացված հրետակոծության հետևանքով սպանվել էր թուրքական բանակի 5 զինծառայող, ևս 5-ը՝ վիրավորվել

img

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ցավակցել է Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով 5 թուրք զինվորականների մահվան կապակցությամբ, հայտնում է ermenihaber-ը։

Անկարայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինվորներին և մտահոգություն հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի կողքին են։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 10-ին Իդլիբում իրականացված հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող, ևս 5-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, կառավարական ուժերի հետ բախումներում սպանվել էր ևս 7 թուրք զինծառայող։

Թեգեր: ԱՄՆ, Թուրքիա, Իդլիբ