Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

[ՏԵՍԱՆՅՈՒԹ] Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարավ թուրք մարզիկի նկատմամբ

Սպիտակ արջը կրկին բարձունքում է

img

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում: 

Սպիտակ արջը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վստահ հաղթանակ տարավ մեկնարկում` 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության հասնելով թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին: 

Նշենք, որ հաղթանակով է մեկնարկել նաև 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը: Նա որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինին:

Քառորդ եզրափակչում նա կմրցի իտալացի Չիրո Ռուսոյի հետ:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

 

Թեգեր: Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտի ԵԱ