Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվել է առաջին ընթերցմամբ

Ըստ հիմնական զեկուցողի՝ համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրաբերության ստացման դեպքում դրա մասին տեղեկատվությունը մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել

img

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի,  Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր խորհրդարանում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Ըստ հիմնական զեկուցող Սոնա Ղազարյանի՝ առաջարկվում է օրենքով սահմանել, որ  համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) տեղադրելու միջոցով:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:
Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ նախագիծը միտված է համայնքների գործունեության  հրապարակայնության ընդլայնմանը, ինչը ողջունելի է:

Թեգեր: ՀՀ Ազգային Ժողով