Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ավարտվեց Քոչարյանի գործով հերթական դատական նիստը

Ռոբերտ Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 13։00-ին

img

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը շարունակեց այսօր ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդությունը։

Պաշտպան Արամ Վարդևանյանն, անդրադառնալով նախկինում գործող Քր․դատ․-ի 300 հոդվածին, հիշեցրեց, որ այդ հոդվածի փոփոխության ժամանակ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը մատնանշել է դրա մեջ առկա 5 թերություն։

Պաշտպանի խոսքով՝ եթե ԱԺ բարձր ամբիոնից նման հայտարարություն է արվում ու դրա վերաբերյալ գործադիրը, դատական իշխանությունը, դատախազությունը հակառակ պնդում չեն անում, դա արդեն խոսում է Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ենթադրյալ արարքի պահին գործող քրեական օրենքի նորմի թերության և առհասարակ բացակայության մասին։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանն ընդգծեց, որ միջնորդություններ ներկայացնելիս, պաշտպանները հասկանում են, որ դրանց վերաբերյալ դրական որոշում կայացնելը կարող է վտանգավոր լինել դատավորի անձի համար՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը։

Առարկություններ ներկայացրեցին մեղադրանքը պաշտպանող դատախազները՝ պնդելով, որ քրեական անորոշ նորմի մասին խոսք լինել չի կարող։

Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթները դատարանը կլսի հաջորդ նիստին։

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 13։00-ին։

Թեգեր: Ռոբերտ Քոչարյան, Դատական Նիստ