Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը

Հայտնաբերվել են թղթի մեջ փաթաթված ու սրվակի մեջ լցված, տարբեր քաշերով կանաչ, կանեփանման, սուր հոտով չորացված զանգվածներ

img

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, փետրվարի 10-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղից ոստիկանություն է բերման ենթարկվել նույն գյուղի 63-ամյա մի բնակիչ։

Նրա անձնական խուզարկությամբ վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել են թղթի մեջ փաթաթված ու սրվակի մեջ լցված, տարբեր քաշերով կանաչ, կանեփանման, սուր հոտով չորացված զանգվածներ։

Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերված զանգվածը թմրամիջոց է, որը նա աճեցրել ու չորացրել է իր օգտագործման համար։

Ինչպես հայտնում է աղբյուրը, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, և նախապատրաստվում են նյութեր։

Թեգեր: ՀՀ Ոստիկանություն, Թմրամիջոց