Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

American Airlines ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Չինաստան

Չվերթների չեղարկումը կապված է վիրուսի տարածման հետ

img

American Airlines ավիաընկերությունը փետրվարի 11-ին հայտարարել է, որ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Չինաստան մինչ 2020թ. ապրիլի 20-ը կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Դալլասից և Լոս Անջելեսից դեպի մայրցամաքային Չինաստան , ինչպես նաև Լոս Անջելեսից Հոնկոնգ չվերթները դադարեցվել են մինչ ապրիլի 24-ը:

Ավելի վաղ ընկերությունը չեղարկել էր դեպի Չինաստան չվերթները նախ մինչ փետրվարի վերջ, այնուհետ՝ մարտի վերջ։

Նշենք, որ ընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Հոնկոնգ, Պեկին և Շանհայ։2019թ. վերջին չինական իշխանությունները հաղորդել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նոր տեսակի վիրուսի մասին։ Վերջին տվյալներով վիրուսով վարակվածների թիվը հասնում է 42 հազարի, որոնցից 1016-ը՝ մահվան ելքով։

Թեգեր: Կորոնավիրուս, չվերթ