Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հայկական PicsArt-ը՝ աշխարհի լավագույն հավելվածների շարքում

PicsArt-ը ամենահաճախ ներբեռնված հավելվածներից է

img

Հայկական «Պիքսարտը» ամերիկյան շուկայում փետրվարի 11-ին Apple-ի ամենաշատ անվճար ներբեռնված հավելվածներից երկրորդն է, զիջում է միայն տիկտոկին՝ առաջ անցնելով յութուբից, ինստագրամից, սնապչաթից և ֆեյսբուքից: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ 

Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն վիդեո և ֆոտո պատկերների խմբագրման հայկական արտադության այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում։

9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելոսում, 600 միլիոն ընդհանուր և ամսական 150 միլիոն մշտական օգտատեր:

Շուկան գնալով աճում է, մրցակցությունն ուժեղանում, և մշտապես զարգանալով ու օգտատերերին նոր գործիքներ առաջարկելով՝ «Պիքսարտ»ը շարունակում է մրցակցային լինել աշխարհում: 

Ստեղծման օրվանից ի վեր՝ ընկերությունը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել, ներառյալ Ֆորբսի 2015 թվականի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը։

Թեգեր: Picsart