Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Կարապետ Չալյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Չալյանը 3։0 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակից Հայկ Մնացականյանին

img

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ, որը գոտեմարտի ընթացքում վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել պայքարը:

Նշենք, որ Չալյանը Եվրոպայի առաջնությունում իր ելույթները սկսել էր որակավորման փուլից, որում  11:2 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ էր տոնել շվեյցարացի Նիկոլաս Քրիստենի նկատմամբ: 1/8 եզրափակիչում մեր ըմբշամարտիկը սերբ Վիկտոր Նեմեշին հաղթեց 3:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով առավելության հասավ Վիկտոր Լյախի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում Չալյանը պարտվեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։

Թեգեր: Կարապետ Չալյան, Եվրոպայի առաջնություն