Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ

Հայ վարորդները Թբիլիսիում են մնացել՝ ձնաբքի հետևանքով Լարսում առաջացած խցանման պատճառով

img

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Հայ վարորդները Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում:

Նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով:

Թեգեր: Սուրեն Պապիկյան, Հայ Բեռնափոխադրողներ