Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ԱՄՆ-ի չի պատրաստվում միջամտել Իդլիբի իրադրությանը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը Իդլիբում տիրող իրավիճակը սարսափելի է անվանել

img

Միացյալ Նահանգները չի պատրաստվում միջամտել Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, թեև անհանգստացած է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում։

Օ՛Բրայենը հայտնել է նաև, որ Վաշինգտոնը չի պատրաստվում զորքեր ուղարկել մի հակամարտության գոտի,որը ԱՄՆ-ի հետ կապ չունի։ 

«Չեմ կարծում, որ մենք Իդլիբում ռազմական միջամտություն կիրականացնենք ՝ փորձելով շտկել այդ վատ իրավիճակը»,- ընդգծել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խորհրդականը՝ միաժամանակ դատապարտելով Իդլիբում ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սիրիական Իդլիբում թեժ մարտեր են, մի կողմում նախագահ Ասադի բանակը՝ ռուսների առաջնորդությամբ, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որին սատարում է Թուրքիան։

Թեգեր: Ռոբերտ Օ՛Բրայեն, Սիրիա, Իդլիբ, ԱՄՆ