Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ըստ նախագծի՝ համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության ստացման դեպքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել

img

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի,  Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով սահմանել, որ  համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) տեղադրելու միջոցով:

Թեգեր: ՀՀ Ազգային Ժողով