Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իդլիբում խոցված սիրիական ուղղաթիռի երկրորդ օդաչուն զոհվել է․ ԶԼՄ

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ օդաչուի մահվան մասին

img

Իդլիբ նահանգի Նայրաբ բնակավայրի շրջանում խոցված սիրիական ուղղաթիռի երկրորդ օդաչուն ևս զոհվել է, անձնակազմի մյուս երկու անդամների ճակատագիրն անհայտ է մնում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Սիրիայում իր ռազմական աղբյուրին:

Աղբյուրը նշել է, որ ուղղաթիռը մարտական առաքելություն է իրականացրել և խոցվել է ՌԴ-ում արգելված «Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության ահաբեկիչների կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սիրիական բանակը նահանջել է Իդլիբ նահանգի Նայրաբ բնակավայրից, ինչպես նաև հայտնի է դարձել իրեն պատկանող մեկ խոցված ուղղաթիռի մասին։

Թեգեր: Իդլիբ, Ուղղաթիռի Խոցում