Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դավիթ Բաբայանը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը ԱՀ նախագահի պաշտոնում

Արցախի Պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը

img

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ օրենքի՝ այսօր Արցախի Պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցման  համար։ Ներկայացվել են նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը։

Թեգեր: Դավիթ Բաբայան, Արցախի նախագահական ընտրություններ