Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ

Վարչապետը դեսպաններին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակն ու Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեն

img

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի:

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Հայաստանում ԵԱՀԿ Անդամ Երկրների Հավատարմագրված Դեսպաններ, Սահմանադրական Դատարան