Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սիրիական ուժերը հայտարարել են, որ պատասխանելու են Թուրքիայի հարվածներին

Իդլիբում շարունակվում է են ռազմագործողությունները

img

Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբի նահանգում, թուրքական և սիրիական ուժերի միջև պայքարն ավելի է սրվել, լայնածավալ բախումներ են ընթանում։

Սիրիայի բանակը փետրվարի 12-ին հայտարարել է, որ պատասխան հարված է հասցնելու Թուրքիայի հարձակումներին, հայտնում է ermenihaber-ը։ 

Նախորդ օրը տարածած հայտարարության մեջ Սիրիայի բանակը Թուրքիային մեղադրել էր Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու, Իդլիբում և Հալեպում ընդդիմադիր զանգվածներին աջակցելու մեջ:

Նշենք, որ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով 13 թուրք զինծառայող էր սպանվել: Այդ կապակցությամբ պաշտոնական Անկարան Իդլիբի իր դիտակետերում լրացուցիչ զինտեխնիկայի մատակարարման ծավալը կտրուկ մեծացրել է:

Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերը թուրք հրետանավորների հետ միասին սկսել են հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական բանակին պատկանող ուղղաթիռի կործանման մասին:

Այսօր հայտնի դարձավ, որ Իդլիբ նահանգի Նայրաբ բնակավայրի շրջանում խոցված սիրիական ուղղաթիռի երկրորդ օդաչուն ևս զոհվել է, անձնակազմի մյուս երկու անդամների ճակատագիրն անհայտ է մնում: 
Նշվում է, որ ուղղաթիռը խոցվել է ՌԴ-ում արգելված «Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության ահաբեկիչների կողմից:

Թեգեր: Սիրիա, Իդլիբ, Թուրքիա