Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ռուսաստանն ու Սիրիան հարվածներ են հասցնում Իդլիբի խաղաղ բնակիչներին. Էրդողան

Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է Մեջլիսում՝ ելույթ ունենալով

img

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առնվազն 14 թուրք զինծառայող է զոհվել Սիրիայի Իդլիբ նահանգում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս և սիրիացի զինվորականներն Իդլիբ նահանգում հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչներին, այլ ոչ թե՝ ահաբեկիչներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Իդլիբում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի և Ռուսաստանի կողմից իրականացվող հարձակումների մեծ մասն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Նրանց խնդիրն է ամբողջությամբ ազատագրել այդ տարածքը», - հայտարարել Է Էրդողանը՝ հավելելով, որ որ Թուրքիան այլևս չի հաշտվի Իդլիբում հրադադարի ցանկացած խախտման հետ։ 

Նշենք, որ Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որը 2012-ից ի վեր մնում է անօրինական զինված խմբավորումների ձեռքում: 2017 թվականին այնտեղ ստեղծվել է դեէսկալացիայի Հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են զինյալները․ նրանք հրաժարվել են զենքը վայր դնել: Նահանգի տարածքում տեղադրվել են թուրքական բանակի 12 դիտակետեր։

Թեգեր: Թուրքիա, Սիրիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան