Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

[ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ] Այսօր Ծմակուտի վիպասքի տարեգրի՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հայ գրականության մեծագույն դեմքերից մեկն այսօր կդառնար 85 տարեկան

img
img
img
img

Այսօր Ծմակուտի «լուսանկարչի»՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 85 տարեկան։ Գրողի մահվան տարելիցի կապակցությամբ նրա գործընկերներն ու հարազատներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն։

Հավաքվածները պատմում էին դրվագներ Մաթևոսյանի կյանքից, կրկին ու կրկին վերհիշում նրա ստեղծագործությունները, խոսում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն- թանգարանի հիմնախնդիրների մասին։

Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային և բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը, կրկին անդրադարձավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հիմնախնդիրներին ՝ շեշտելով, որ ինքը սպասում է որոշակի գործուն քայլերի:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը նշեց, որ գարնան սկիզբին կենտրոնի շինարարությունը կշարունակվի, պարզապես պետք է մի փոքր սպասել:

Երիտասարդ սերունդը նույնպես չէր մոռացել հայ գրականության այս նշանակալի ամսաթվի մասին. երիտասարդ գրականագետ Հայկ Համբարձումյանը նույնպես ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի գերեզմանին: Համբարձումյանը հայտնեց Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների նոր ժողովածուի մոտալուտ հրատարակման մասին `«Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյան»՝ նվիրված գրողի 85-ամյակին:

Միջոցառումն ավարտվեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, ով հիշեցրեց Հրանտ Մաթևոսյանի կարևոր դերը մեր երկրի պատմության մեջ և տեղեկացրեց, որ Մաթևոսյանին նվիրված  միջոցառումերը կշարունակվեն ողջ տարվա ընթացքում։

Նշենք, որ 2019 թվականի նոյոմբերի 16-ին Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրատան՝ Մատենադարանի դահլիճում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի Էսքիզ հայեցակարգի շնորհանդեսը, որը վարում էր գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Միջոցառման շրջանակներում նախագծի համահեղինակները ներկայացրեցին թանգարանի և «Ահնիձոր» գրականության այգու հայեցակարգը, որը հեղինակների կարծիքով պետք է լրացնի թանգարանի հարակից տարածքը։ Դավիթ Մաթևոսյանի խոսքով` «Ահնիձոր»-ը կդառնա թանգարանի ցուցահանդեսի բաղկացուցիչ մաս և կմոտեցնի մարդկանց գրականությանը: Հենց այդ պատճառով էլ այդ «էկոգոտին» կրում է «Գրականության այգի» անվանումը:

Թեգեր: Հրանտ Մաթևոսյան