Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ԱԻՆ-ը հորդորում է առայժմ զերծ մնալ Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ճանապարհներով երթևեկելուց

Օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան, Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններ

img

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հորդորում է առայժմ զերծ մնալ Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ճանապարհներով երթևեկելուց:

Այս պահի դրությամբ Սիսիան և Գորիս քաղաքների մոտակա հատվածներում առկա են ավտոմեքենաների կուտակումներ՝ յուրաքանչյուրում մոտ 150 ավտոմեքենա, իսկ Սոթք-Քարվաճառ հատվածում՝ մոտ 100 ավտոմեքենա:

Ճանապարհների փակ հատվածներում տեղի ճանապարհաշինական կազմակերպությունները իրականացնում են ավտոճանապարհների մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է հանրապետությունում եղանակային պայմանների, մասնավորապես ձնաբքի պատճառով տիրող իրավիճակը, որի հետևանքով ճանապարհներին առաջացել են մեքենաների կուտակումներ:

Նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ հանրությանը պետք է հորդորել՝ պահպանել զգուշություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների լավացումից և ճանապարհների անցանելի դառնալուց հետո, իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան, Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններ։

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Ճանապարհային ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ճանապարհին, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Թեգեր: ՀՀ ԱԻՆ, Ավտոճանապարհները Հայաստանում