Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի Եվրոպայի առաջնության 5-րդ չեմպիոնության համար

«Սպիտակ արջի» մրցակիցն Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլին է

img

Oլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր՝ փետրվարի 12-ին, Հռոմում կգոտեմարտի Եվրոպայի առաջնության 5-րդ չեմպիոնության համար:

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի  մամուլի ծառայությունը, 97 կգ քաշայինների եզրափակչում «Սպիտակ արջի» մրցակիցն Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլին է։

Ոսկե մեդալի համար կպայքարի նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քեմալը:

Ինչպես նշում է աղբյուրը, գորգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար։

Թեգեր: Արթուր Ալեքսանյան, Եվրոպայի առաջնություն