Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Փաշինյանը զինծառայողների մահվան դեպքերը քննարկել է Պաշտպանության նախարարի և ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հետ

Վարչապետը կարծիք է հայտնել, որ այդ երևույթը քրեական ենթամշակույթի դրսևորման ձևերից մեկն է

img

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է վերջին շրջանում Զինված ուժերում մահվան դեպքերը։ Պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ Վարչապետը նշել է, որ վերջին 43 օրերին բանակում արձանագրվել է 10 ոչ մարտական կորուստ, և միայն վերջին 13 օրերին՝ 7 կորուստ։

Վարչապետը հայտնել է, որ այդ հարցը մանրամասն քննարկել է Պաշտպանության նախարարի և ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հետ։ «Համոզված եմ, որ դա քրեական ենթամշակույթի դրսևորման ձևերից մեկն է»,-նշել է Վարչապետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Արցախում երկու զինծառայող է զոհվել՝ Տիգրան Մանվելյանը (ծնված 2000թ.) և Տիգրան Մխոյանը (ծնված 2000թ.):

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Քրեական Ենթամշակույթ