Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Արցախում նախագահական ընտրություներին մասնակցելու համար գրանցվել է նախագահի վեց  թեկնածու

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին

img

Արցախում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է վեց թեկնածու։ Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, 2020թ. փետրվարի 12-ի ժամը 17.00-ի դրությամբ մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի վեց  թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Իսկ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, համաձայն աղբյուրի, ընտրական ցուցակ է ներկայացրել միայն  Արցախի Պահպանողական կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

Թեգեր: Արցախ, Նախագահական ընտրություններ