Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Քաղաքական խնդիր է․ Ռևազյանը Արցախի օդանավակայանից թռիչքներ կատարելու մասին

Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ դեպի Արցախ ու Արցախից թռիչքներ կատարելու հարցը Քաղավիացիայի մակարդակով լուծելի չէ

img

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում պատասխանելով «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, թե Արցախի օդանավակայանից երբ են նախատեսվում թռիչքներ իրականացնել, նշեց, որ այդ հարցով քննարկումներ շատ են եղել՝ լուծում գտնելու համար, բայց փաստը նա է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է Արցախի օդային տարածքը փակել միջազգային առումով։

«Մենք՝ որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք  չունենք թույլտվություն տալ թռիչքներ կատարել դեպի Արցախ։ Սա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել այսօրվա դրությամբ»,-նշեց Ռևազյանը։

Դիտարկամանը, թե Հայաստանում ի պատասխան Ադրբեջանի նման քայլերի, քննարկումներ կազմակերպվում են՝ խնդիրը լուծելու համար, Ռևազյանը նշեց, որ Քաղավիացիայի կոմիտեի մակարդակում՝ ոչ, իսկ մնացած մակարդակների մասով տեղեկատվություն չունի։
Կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ ևս մեկ անգամ կապ կհաստատի ՀՀ ԱԳՆ հետ՝ հասկանալու խնդրի մասով ինչ քայլեր են կատարվում,քանի որ այն քաղաքական է։

Թեգեր: Տաթևիկ Ռևազյան, Արցախի Օդանավակայան, Ադրբեջան