Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Գործադիրը ընդլայնեց ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման շրջանակը

Ավանդների փոխհատուցման իրավունք կարող է վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց

img

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 13-ին, որոշեց ընդլայնել ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շրջանակը: 

Այս նախագծով առաջարկվում է ավանդների փոխհատուցման իրավունք վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց: 

Փոխհատուցման իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` սահմանամերձ համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: 

Դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման համար նախատեսվել է 1.2 մլրդ դրամ:

Թեգեր: ՀՀ Կառավարություն, ՀԽՍՀ Հանրապետական Բանկ