Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ջրօգտագործողների ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց

Այսուհետ ընկերությունների գործադիր տնօրենների և փոխտնօրենների պաշտոններում ընտրվելու համար առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր կլինի

img

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր: Ընդունված օրինագծերի թվում է՝
ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այսուհետ ընկերությունների գործադիր տնօրենների և փոխտնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր կլինի։ 

Ըստ հեղինակի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների և կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:
Նախագծին կողմ քվեարկեց 110 պատգամավոր, ձեռնպահ՝ 2:

Թեգեր: Ջրօգտագործողների ընկերություններ, ՀՀ ԱԺ