Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Քվեարկությունն ԱԺ-ում. «Լուսավոր Հայաստանի»-ի աղմկահարույց փոփոխություններն ընդունվել են

Խորհրդարանն ընդունել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի երեք նախագիծն էլ

img

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 13-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է երեկվա նիստի շրջանակներում քննարկված  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի երեք նախագիծ։ 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին երեք օրինագծից մեկը համատեղ ներկայացվել է «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների կողմից, երկրորդը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, երրորդը՝ կառավարության։ 
ԲՀԿ-ի և «Իմ քայլի»  համատեղ օրինագծով առաջարկվում էր նվիրատվությունների մասին տեղեկություններ հրապարակել, եթե դրանք գերազանցում են 100 հազար դրամը։  Փոփոխությունների ընդունմանը կողմ է քվեարկել 106 պատգամավոր, ձեռնպահ՝ 1-ը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի,  Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջարկվում է  սահմանել, որ  համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել, համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) տեղադրելու միջոցով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում է օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետով, ըստ որի համայնքի ավագանին իր որոշմամբ պետք է հավանություն  տա նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարաապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու կարող է լինել՝ կնքելու նվիրատվության պայմանագիրը: Ըստ զեկուցողի՝ լրացումը նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել նվիրատվություն ստանալու գործընթացը, ինչն իր հերթին կարող է բացառել կոռուպցիոն դրսեւորումները:
Օրենքի նախագիծն ընդունվեց 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

Կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթով  հնարավորություն է տրվում համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը և կապիտալ ակտիվի ձեռքբերումը։
Նախագիծն ընդունվեց 114 կողմ  ձայներով:

Թեգեր: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, ՀՀ ԱԺ